երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առանձին հանդիպում ունենալ Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առանձին հանդիպում ունենալ Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
«Չգիտեմ, բայց ես կանեի դա, եթե նման հնարավորություն լիներ», – ասել է Թրամփը Մանիլայում՝ պատասխանելով Պուտինի հետ առանձին հանդիպման հեռանկարների մասին լրագրողի հարցին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 19-ին հանդիպում կունենան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։

  • Կիսվել: