Զելենսկին ստում է՝ պնդելով, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից. Ռուբիո
Զելենսկին ստում է, երբ պնդում է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերաբերյալ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեղադրելով Զելենսկիին Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին ստելու մեջ։
«Դա սուտ է։ Շատ ցավալի է, որ նա դա ասել է»,-ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բացատրել է Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի հարցում Ուկրաինային, և այժմ ընտրությունը Կիևինն է։
«Եթե նրանք պատրաստ չեն որոշակի որոշումներ և զիջումներ անել, պատերազմը կշարունակվի», - ասել է պետքարտուղարը և հավելել, որ Կիևի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները արդյունավետ չեն լինի մինչև հակամարտության կարգավորումը։
Ռուբիոն ընդգծել է՝ այս ուղերձը հստակորեն փոխանցվել է Վլադիմիր Զելենսկիին։
Նա նաև շեշտել է Վաշինգտոնի կողմից Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը, քանի որ Ռուսաստանը մնում է հզոր միջուկային զենք ունեցող երկիր։
Հիշեցնենք, որ Զելենսկին այս շաբաթ Reuters-ին հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ իր զորքերը դուրս բերելու Դոնբասի մնացած հատվածից՝ ԱՄՆ-ից որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ըստ Զելենսկու՝ նման քայլը կլինի և՛ բարոյապես սխալ, և՛ վտանգավոր ո՛չ միայն Ուկրաինայի, այլև՝ Թրամփի հեղինակության համար։


