ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Զելենսկին պատրաստ է Էրդողանի միջնորդությամբ հանդիպել Պուտինի հետ․ Քալըն

Զելենսկին պատրաստ է Էրդողանի միջնորդությամբ հանդիպել Պուտինի հետ․ Քալըն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ, հայտնում minval.az-ը։

«Կիև մեր այցի ընթացքում ես նաև հանդիպում ունեցա Զելենսկու հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիային կառուցողական և հավասարակշռված վերաբերմունքի և աջակցության համար, որը Թուրքիան ցուցաբերում է Ուկրաինային և ընդգծել, որ նրանք լիովին վստահում են Թուրքիային։

Բացի այդ, Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ մեր նախագահի միջնորդությամբ»,- ասել է Քալընը Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: