Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ Ալեքյանին։
Հայտնի ռուսաստանցի սրտավիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով։
Փաստաթղթում նշվում է, որ Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխտնօրենը պարգևատրվել է «առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։



