չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայությունն օրերս համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այն հնարավորություն է տալիս իրականացնելու եռաչափ ռոտացիոն անգիոգրաֆիա և նեյրոինտերվենցիոն միջամտություններ, ապահովում է ավելի բարձր որակի և ճշգրիտ պատկերավորում, ինչպես նաև զգալիորեն նվազեցնում է բուժառուի և բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը։

  • Կիսվել: