շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Վրաստանում ներկայացրել են երկրի բնակչության թվաքանակը

Վրաստանի բնակչությունը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3,704,500 մարդ՝ ներառյալ միգրանտները։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ «Սակստատ»-ի տվյալներին։

Ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ ընդհանուր բնակչությունն աճել է 0.3%-ով։ 

Ըստ ծառայության՝ Վրաստանի ամբողջ բնակչության գրեթե կեսը՝ 1,282,600 մարդ, ապրում է երկրի մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանի մարզերում իրավիճակը հետևյալն է. Քվեմո Քարթլի՝ 438,9 հազար բնակչություն, Իմերեթի՝ 433.3 հազար, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 366,7 հազար, Կախեթի՝ 298,5 հազար, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 283,3 հազար, Շիդա Քարթլի՝ 242 հազար, Սամցխե-Ջավախեթի՝ 140.2 հազար, Գուրիա՝ 100.6 հազար, Մցխեթա-Մթիանեթի՝ 92.7 հազար, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 25,7 հազար բնակչություն։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրի ընդհանուր բնակչության 61.5%-ը բնակվում է քաղաքներում։

 

  • Կիսվել: