Զելենսկին հայտարարել է, որ Նորվեգիան Ուկրաինային 400 միլիոն դոլար է հատկացրել զենքի արտադրության համար
Նորվեգիան 400 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին։ Այսպիսի հայտարարություն է արել Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր Նորվեգիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայում էր։ Կա որոշում մեր արտադրության համար 400 միլիոն դոլարի մասին՝ նոր ներդրումներ, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքերի համար», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Նաև, ըստ Զելենսկու, Ուկրաինայում արդեն բացվել է եվրոպական ամենամեծ պաշտպանական ընկերություններից մեկի՝ նորվեգական Kongsberg Defence & Aerospace-ի գրասենյակը։