Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ ՌԴ-ն փորձել է սպառնալ Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ստամբուլում անցկացված բանակցություններին և պաշտպանության նախարար Ումերովի զեկույցին: Այս առնչությամբ նա նշել է, որ ՛՛ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվեցին՛՛, տեղեկացնում է УНИАН-ը:
Նշվում է, որ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է պետությունների ղեկավարների մակարդակով բանակցային ձևաչափին՝ առանցքային հարցերը լուծելու համար:
Ըստ նրա՝ ուկրաինական թիմն արդեն աշխատում է ռազմագերիների փոխանակման մանրամասների վրա՝ ՛՛1000-ը՝ 1000-ի դիմաց՛՛ բանաձևով։
ՀՅաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահը հանձնարարել է մշտական ընդլայնված ազգային բանակցային խումբ ստեղծել։