հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահման

Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բելառուսի հետ սահմանին գտնվող Վոլինի մարզ, հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

Նշվում է, որ Զելենսկին ծանոթացել է պետական սահմանի երկայնքով գտնվող պաշտպանական ամրությունների շինարարության ընթացքին։

«Մեր կողմից ուժեղ պաշտպանություն կա և՛ կադրային, և՛ պաշտպանական գծում։ Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից բոլոր շրջաններում ավելացվել է նաև սահմանապահների թիվը, և մենք շարունակում ենք ամրապնդել դա»,-նշել է Զելենսկին։

 

  • Կիսվել: