Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին, տեղեկացնում է УНИАН-ը:
Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշոնական կայքում։
«Ես որոշեցի փոխել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին։ Մենք պետք է ուժեղանանք և աչքի լույսի պես պահենք մարդկանց, զինվորական անձնակազմին, մեր բոլոր զինվորներին»,- նշել է նա։
Նշենք, որ Զելենսկին նախարարին հեռացրել է ուկրաինական F-16 ինքնաթիռի կորստից հետո:
Օլեչուկին կփոխարինի գեներալ-լեյտենանտ Անատոլի Կրիվոնոժկոն: