ՑԱԽԱԼ-ը հայտնել է Իրանի արևմուտքում հրթիռների պահման վայրերին հարվածների մասին
Իսրայելցի զինվորականները Իրանի արևմուտքում հարձակվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստների վրա: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
«Մոտ 15 կործանիչներ մի շարք մասշտաբային հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում։ Հարվածների թիրախները ներառել են ստորգետնյա ռազմական օբյեկտները և իրանական զինված ուժերի հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստը»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի Telegram-ի ալիքում արված հայտարարության մեջ: