երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին

Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն այսօր ավարտվեցին, հայտնում է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ինչպես արդեն նշել էի, հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը, ԱՀ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննելու մասին տարածվող տեղեկությունները, նրա շուրջ շրջանառվող կեղծ լուրերը, դրանց անդրադառնալու խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչեցվող ահազանգերը՝ մոտ օրերս կկազմակերպենք ասուլիս՝ վերոնշյալ և մի շարք այլ հարցերին անդրադառնալու նպատակով»,– գրել է նա։

  • Կիսվել: