ՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է․
«ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և,այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները:
Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:
Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է հակահայ ատելության ու թշնամանքի գաղափարախոսությունն ու գործնական ջանքերը, այնքան սրանք խորացնում են հայության ներքին պառակտման ու թշնամանքի քաղաքականությունը»: