Զանգվածային հրաձգություն Ֆիլադելֆիայի այգում. զոհվել է 2, վիրավորվել 9 մարդ
ԱՄՆ Ֆիլադելֆիայի նահանգի Ֆերմաունթ այգում Հիշատակի օրը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս ինը, այդ թվում՝ երեք դեռահաս, վիրավորվել է, հայտնել է Reuters-ը։
Երկուշաբթի գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժած բոլոր ինը մարդկանց վիճակը կայուն է։ Զոհերը եղել են տղամարդ եւ կին, երկուսն էլ՝ չափահաս, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ոստիկանության աշխատակիցը։ Ոստիկանության տվյալներով՝ այգում մեծ թվով մարդիկ են եղել։
«Ներկա պահին մենք զենք չենք հայտնաբերել»,- ասել է սպան։- Ձերբակալություններ չեն կատարվել։ Սա կարեւոր է։ Այսօր Հիշատակի օրն է... մենք հասկանում ենք այս իրադարձության կարեւորությունը եւ երեքշաբթի անպայման կտեղեկացնենք»:
Հիշատակի օրը, որն ավանդաբար նշվում է մայիսի վերջին երկուշաբթի օրը, դաշնային տոն է Միացյալ Նահանգներում, որը նվիրված է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինվորականների հիշատակի հարգմանը: