հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Զախարովան հիշեցրել Փաշինյանի ելույթը, որտեղ նա կոչ էր արել միջազգային բիզնեսներին ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ այժմ հետապնդում է խոշոր գործարարի

Զախարովան հիշեցրել Փաշինյանի ելույթը, որտեղ նա կոչ էր արել միջազգային բիզնեսներին ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ այժմ հետապնդում է խոշոր գործարարի

Մարիա Զախարովան հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի` 2019 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում ելույթը, որտեղ նա կոչ էր արել միջազգային բիզնեսներին ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ այժմ հետապնդում է խոշոր գործարարի։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հիշեց նաև Հայաստանի ներկայիս վարչապետի կոչերը անցած իշխանություններին, որոնք նա արել էր 2018–ին. «Մենք կոչ ենք անում իշխանություններին ժողովրդի թավշյա հեղափոխության հաղթանակը ճանաչել անվերապահորեն ու առանց նախապայմանների»,-ասել էր նա։

«Այժմ Սամվել Կարապետյանին նա մեղադրում է «իշխանափոխության կոչերի» համար»,- նշել է Զախարովան։

  • Կիսվել: