ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ըստ Իսրայելի՝ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը «Հեզբոլլահի» հեռացումն է

Ըստ Իսրայելի՝ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը «Հեզբոլլահի» հեռացումն է

Իսրայելը Գոլանի բարձունքներին հարվածի կապակցությամբ հայտարարել է, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Աշխարհի համար միակ միջոցը՝ լայնամասշտաբային պատերազմը կանխելու համար, որը աղետալի կլինի Լիբանանի համար, «Հզբոլլահին» ՄԱԿ-ի ԱԽ 1701 բանաձևը կատարել ստիպելն է։ Հիմա դա դիվանագիտական ճանապարհով անելու վերջին րոպեներն են»,-գրել է Մարմորշտեյնը:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Իսրայելի շտապ օգնության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գոլանի բարձունքներին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հերքում է իր մասնակցությունը Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի գնդակոծմանը: 

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը նախատեսում է Լիտանի գետից հարավ ընկած շրջանը մաքրել բոլոր զինված խմբավորումներից, բացի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերից և Լիբանանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներից:

  • Կիսվել: