ՅՈՒՆԻՍԵՖ-ի ադրբեջանական գրասենյակը կփակվի
Ադրբեջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչությունն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կդադարեցնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մամուլի ծառայության տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը։
Նրա խոսքով, գրասենյակի գործունեության փակման գործընթացը փուլ առ փուլ կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է համագործակցել Ադրբեջանում գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով»,- ընդգծել է Մազուրը։