Վրաստանը հայտարարել է, որ պատրաստ է «նոր ու մաքուր էջից» սկսել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է ամերիկյան կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել և նոր էջից վերսկսել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները։
«Պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության՝ «մաքուր էջից» և կոնկրետ ճանապարհային քարտեզով։ Վրաստանի ղեկավարության կողմից ավելի հստակ ուղերձ դժվար է ակնկալել»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ ամերիկյան որոշ ուժեր փորձում են խոչընդոտներ ստեղծել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման համար, սակայն իրենք լիահույս են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կհաղթի այդ ուժերին»։