երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վրաստանում ձերբակալված 12 ցուցարարներից 8-ը դեռ կալանքի տակ է

Վրաստանում ձերբակալված 12 ցուցարարներից 8-ը դեռ կալանքի տակ է

Բաթումում երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել, վարչական օրենսդրությամբ կալանավորված 8 անձ շարունակում է մնալ կալանքի տակ՝ մանր խուլիգանության և ոստիկաններին անհնազանդության մեղադրանքով, իսկ «Բաթումելեբ»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն, հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթումի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Ցույցը վերածվել է բախման ոստիկանների և ցուցարարների միջև այն բանից հետո, երբ բերման ենթարկվածներից չորսը, այդ թվում՝ մեկ անչափահաս, ազատ են արձակվել, թեև ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի մեկ մասնակից ձերբակալվել է, ինչը հանգեցրել է ցուցարարների դժգոհությանը։

Վրաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թ. դադարեցնելու որոշման մասին։ 

  • Կիսվել: