Փարիզում արհմիությունները ցույց են կազմակերպել. մասնակցել է 28,000 մարդ
Փարիզում արհմիությունների ցույցին մասնակցել է 28,000 մարդ: Այս մասին տեղեկացնում է Le Parisien թերթը՝ հղում անելով Փարիզի ոստիկանության շրջանային վարչությանը։
Նշվում է, որ իշխանությունները հայտնել են, որ այս բողոքի ցույցը տեղի է ունեցել առանց որևէ լուրջ միջադեպի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզում արհմիությունները կրկին բողոքի ակցիաներ են սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և պետական հատվածում կրճատումների դադարեցում:
Որոշ ցուցարարներ նաև պահանջում են, որ կառավարությունը դադարեցնի ռազմական ծախսերի ավելացման ծրագրերը՝ երկրում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի պայմաններում։
Տեսանյութը՝ այստեղ:



