կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։

Սակայն ուշ աշնանը և ձմռան սկզբին այդ երևույթը հաճախ ավելի արտահայտված է լինում մի քանի պատճառով։ Նոյեմբեր-դեկտեմբերին Արեգակը հորիզոնից շատ ցածր է գտնվում։

Արեգակի ճառագայթներն ավելի երկար ճանապարհ են անցնում մթնոլորտում։

Կարճալիք կապույտ և մանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում։

Երկարալիք կարմիր և նարնջագույն ճառագայթներն ավելի մեծ չափով են հասնում ամպերին։

Արդյունքում ամպերը ստանում են կարմիր, նարնջագույն կամ վարդագույն երանգներ»,- գրել է Սուրենյանը։

 

  • Կիսվել: