Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել
Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել։
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ BTKI Railways համատեղ ընկերությունը պատասխանատու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարծախի հատվածի շահագործման և ենթակառուցվածքների կառավարման համար, ինչպես նաև ձգտելու է մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։
Նշվում է նաև, որ Թբիլիսին ու Բաքուն նախատեսում են այդ ընկերության միջոցով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, մասնավորապես՝ Միջին միջանցքի պոտենցիալը։