Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկրում տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում է տեղի ունենում. Կալաձե
Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկրում տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում է տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորն էլ խաղաղություն են ցանկանում, ո՞վ է ուզում, որ ռումբեր ընկնեն, ու տեղի ունենա այն, ինչ, օրինակ, Ուկրաինայում է տեղի ունենում։ Մենք չենք կարող մեզ այդպիսի «շռայլություն» թույլ տալ ու զգացմունքային պոռթկման, տաքգլուխության հետևանքով սխալներ անել։ Ապագա սերունդները մեզ չեն ների։ Այժմ էլ մարդիկ հասկանում են, որ վտանգավոր են պատժամիջոցներին (Ռուսաստանի դեմ-խմբ․) միանալու և երկրորդ ճակատ բացելու կոչերը, այդ պատճառով էլ աջակցում են մեր քաղաքական ուժին, որի նպատակն է պահպանել խաղաղությունը երկրում և ապահովել տնտեսական զարգացում»: