հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության ներքո. Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ

Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության ներքո. Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ

Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի բնականոն երթևեկության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն պնդումները վկայում են այդ երկրի բանակի հուսահատության ու անօգնականությա մասին և ոչ այլ ինչ են, քան կեղծիք ու սուտ, գրում է parstoday.ir-ը:

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը, ինչպես նախկինում, գտնվում է Իրանի լիակատար կառավարման և վերահսկողության ներքո, և առանց Իրանի զինված ուժերի թույլտվության ու վերահսկողության ոչ մի առևտրային կամ նավթատար նավ չի կարող և չի կարողանա անվտանգ անցնել նեղուցով։

  • Կիսվել: