կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստանի նախագահը մեկնաբանել է Բելառուսում ստեղծված իրավիճակը

Վրաստանի նախագահը մեկնաբանել է Բելառուսում ստեղծված իրավիճակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրավիճակին: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Վրաստանը եվրոպական արժեքները հարգում է և կողմ է ժողովրդավարական սկզբունքներին, որոնց վրա հիմնվում է զարգացումը, առաջխաղացումը և երկու բարեկամական ժողովուրդների վերադարձը եվրոպական ընտանիք, գրում է aliq.ge-ն;

«Մենք հույս ունենք, որ ընթացիկ գործընթացը կավարտվի այնպես, որ չի վնասի Բելառուսի ժողովրդավարական և եվրոպական ապագային: Մենք հավատում ենք, որ Բելառուսն ու իր ժողովուրդը կկարողանան ժողովրդավարական ճանապարհով լուծել հարցը»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: