կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նյու Յորքում նավը բախվել է կամրջին․ կան զոհեր

Նյու Յորքում նավը բախվել է կամրջին․ կան զոհեր

Մեքսիկական առագաստանավը բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Մեքսիկական նավատորմի առագաստանավը, որում եղել է 277 մարդ, բախվել է Նյու Յորքի Բրուքլինի կամրջին։ Հսկայական կայմերից մեկն ընկել է տախտակամած։

Միջադեպի հետևանքով տուժել է 19 մարդ, որոնցից չորսի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։  

  • Կիսվել: