երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ. Պանտուս

Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ. Պանտուս

Բելառուսի Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։

Նշենք, որ այժմ Պանտուսը Բաքվում է՝ վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում, տեղեկացնում է БЕЛТА-ն։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հայտնի է իր երկար պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք ծրագրված և համակարգված աշխատել»,-ասել է Պանտուսը։

Նա նաև հավելել է, որ կողմերը ներկայում քննարկում են համատեղ նախագծեր՝ բելառուսական մշակումների միջոցով ռազմական արտադրանքի արտադրությունը, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքում կազմակերպելու համար։

«Այդ աշխատանքը շարունակվում է, և շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական կորպուսի հետ»,-հավելել է նա:

  • Կիսվել: