Վրաստանի խորհրդարանը նոր գլխավոր դատախազ է ընտրել
Վրաստանի նոր գլխավոր դատախազ է ընտրվել Գիորգի Գաբիտաշվիլին։ Խորհրդարանը կողմ է քվեարկել Գաբիթաշվիլիի թեկնածությանը և 80 ձայնով հաստատել այն։ Նա այս պաշտոնում նշանակվել է վեց տարի ժամկետով։ Քվեարկությունն անցկացվել է լիագումար նիստում՝ առանց քննարկման։
Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում լսվել է դատախազների խորհրդի ներկայացրած թեկնածությունը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Գիորգի Գաբիտաշվիլիի թեկնածությունն ընտրվել է հուլիսի 11-ին դատախազական խորհրդում տեղի ունեցած քվեարկության արդյունքում։ Նրան աջակցել է խորհրդի 11 անդամ։