Վրացական օդանավակայանները չեղարկել են 19 չվերթ՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ թեժացման ֆոնին
Վրաստանի օդանավակայանները չեղարկել են 19 չվերթ, որոնք նախատեսված էին այսօր, մերձավորարեւելյան տարածաշրջանում թեժացման ֆոնին. տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով TAV Georgia օպերատորին։
Դրանցից 15 չվերթ չեղարկվել է Թբիլիսիի օդանավակայանում, եւս չորսը՝ Բաթումի։
Մասնավորապես, չեղարկվել են Բաթումից Իսրայել եւ Իրան, ինչպես նաեւ Թբիլիսիից Թել Ավիվ, Աբու Դաբի, Շարժա, Էրբիլ, Դելի եւ Դուբայ չվերթները։
Մերձավոր Արեւելքում հունիսի 13-ին իրադրության կտրուկ սրումից հետո քաղաքացիական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակել են Իսրայելը, Իրանը, Իրաքը եւ Հորդանանը։
Դեպի Վրաստան չվերթները դադարեցրել են իսրայելական El Al-ը, Israir-ը, Arkia-ն, Էմիրաթների Flydubai-ն եւ Air Arabia-ն, իրանական Varesh Airlines-ը եւ որոշ այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Վրաստանի եւ Մերձավոր Արեւելքի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ երթուղիներում։