կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վոլգոգրադի մարզում ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը

Վոլգոգրադի մարզում ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը

ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։

«Այս գիշեր պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները»,- հայտնել է Բոչարովը։

Մարզպետի խոսքով՝ հարձակման ու դրա պատճառով բռնկված հրդեհի հետևանքով զոհեր չկան։

Ընդհանուր առմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները 28 ինքնաթիռային տիպի ուկրաինական անօդաչու են ոչնչացրել ու որսացել Ռուսաստանի վեց մարզում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ըստ գերատեսչության ներկայացրած տվյալների՝ 13 անօդաչու թռչող սարք խոցվել է Վոլգոգրադի մարզի երկնքում, 7-ը՝ Ռոստովի մարզի, 4-ը՝ Բելգորոդի, 2-ը՝ Վորոնեժի և մեկական ԱԹՍ՝ Բրյանսկի ու Կուրսկի մարզերի երկնքում։

  • Կիսվել: