երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Վիսկոնսին նահանգում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է տոնական շքերթի մեջ

Վիսկոնսին նահանգում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է տոնական շքերթի մեջ

Կիրակի գիշերը ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վաուկեշա քաղաքի կենտրոնում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան շքերթի ժամանակ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է արգելապատնեշներին և մխրճվել մարդկանց մեջ:

Ըստ Reuters-ի տվյալների՝ վրաերթի հետևանքով կա մեկ զոհ, 20-ից ավելի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 11 մեծահասակ, 12 երեխա՝ հիմնականում շքերթի մասնակիցներ: Ականատեսների վկայությամբ, բախումից հետո կրակոցներ են հնչել:

Վաուկեշայի ոստիկանապետը հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածվողը բերման է ենթարկվել։

  • Կիսվել: