Վերջին զարգացումներից հետո Թեհրանը չի պատկերացնում՝ ինչպես վստահել Վաշինգտոնին․ Արաղչի
Միացյալ Նահանգները կարող էր Իրանի հետ բանակցությունների ներքո քողարկել հարձակման նախապատրաստությունը, NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այժմ ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից՝ արդյոք նրանք իրապես ցանկանում են դիվանագիտական լուծում գտնել, թե նախապես այլ ծրագրեր ունեին և ամեն դեպքում պատրաստվում էին հարձակվել Իրանի վրա։ Հնարավոր է՝ բանակցությունները նրանց պետք էին այդ նպատակի քողարկման համար»,- ասել է նա։
Արաղչին ընդգծել է, որ վերջին իրադարձություններից հետո Թեհրանը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է վստահել Վաշինգտոնին։
«Այն, ինչ նրանք արեցին, իրականում դիվանագիտությանը դավաճանել էր»,- ասել է նախարարը։