Վերջին երկու տարում Իսրայելից Ադրբեջան ուղարկված զինատեսակները դարձյալ վերադարձվել են Իսրայել. ԻՀՊԿ
Այն բոլոր զինատեսակները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից ուղարկվել են Ադրբեջան, վերադարձվել են Իսրայել։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Սա բռնազավթված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ զինատեսակները կկիրառվեն Իրանի հյուսիսարևմտյան սահմանին՝ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով»,-հայտնել են ԻՀՊԿ-ից: