հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Կառավարությունը  արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ

Կառավարությունը արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ

Կառավարությունը 2026 թվականի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ։

Կառավարության հերթական նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը ներկայացրեց հուլիսին արտահանված գյուղատնտեսական արտադրանքի ծավալները։
Մասնավորապես, հուլիսին արտահանվել է շուրջ 200 տոննա ելակ, 1250 տոննա լոլիկ, 367 տոննա չերրի տեսակի լոլիկ, 2325 տոննա պղպեղ, շուրջ 7000 տոննա ծիրան, 430 տոննա սալոր, 1715 տոննա կեռաս, 1645 տոննա դեղձ կամ նեկտարին, ինչպես նաև 3.1 մլն հատ ծաղիկ:

Խոջոյանի խոսքով՝ վերջին երկու ամիսների ընթացքում հայկական ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգը՝ 21, իսկ բանջարեղենը՝ 14 երկիր։

Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն մի քանի տարի խնդիր է դրվել, որպեսզի Հայաստանի դեսպանությունների գործունեությունը գնահատվի նաև տվյալ երկրի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով։

  • Կիսվել: