Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը ժամանել է Սպիտակ տուն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ժամանել է Սպիտակ տուն: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ինչպես հաղորդվում է՝ այսօր ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Աղբյուրը նշում է, որ հստակ չէ, թե արդյոք նրանք միասին կհայտնվե՞ն հանրության առջև, թե՞ ոչ։



