Տակառները նորից լցված են, պետք է կա՛մ վաճառել, կա՛մ խմել. խաղողի մթերման մասին խոսելիս Պապոյանը կատակել է
Նվազագույնը վերջին երեք տարում, երբ մթերման սեզոնին ես եմ եղել նախարարը, կարող եմ ասել՝ մեկ կիլոգրամ խաղող ոչ մի տեղ չի մնացել դաշտում, Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ լավ կլինի, որ արտադրանքն էլ չմնա գործարանում, որին ի պատասխան Պապոյանն ասել է՝ դրան էլ ենք աջակցում:
Նա պարզաբանել է՝ ինչո՞ւ այս տարի, սահմանափակումներին զուգահեռ ունեցան մթերում:
«Որովհետև մթերման սեզոն մտանք դատարկ տակառներով։ Այսինքն՝ մենք մինչև մթերման սեզոնը, անցած տարիների մթերածը հիմնականում կարողացել էինք արտահանել, վաճառել և սա մեզ օգնեց:
Հիմա Ձեր հարցը շատ ակտուալ է, որովհետև այդ տակառներն ամբողջությամբ նորից լցված են, և պետք է մինչև հաջորդ տարվա մթերման սեզոնի սկիզբը նվազագույնը դրանց մեծ մասը կա՛մ վաճառել, կա՛մ խմել»,-կատակել է Էկոնոմիկայի նախարարը:


