երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից

Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել։ Պատահարի հեթևանքով 250 միլիոն մեղու է դուրս թռչել:

 

Այս մասին հայտնել է Ուոթքոմ շրջանի շերիֆի գրասենյակը։

Բեռնատարը տեղափոխել է 31.7 տոննա ընդհանուր քաշով մեղվի փեթակներ։ Ճանապարհի այն հատվածը, որտեղ շրջվել է մեքենան, 2 օր փակ կմնա:

«Ծրագիրն այն է, որ մեղուներին հնարավորություն տրվի վերախմբավորվել փեթակում և գտնել իրենց թագուհուն։ Սա պետք է տեղի ունենա հաջորդ 24-48 ժամվա ընթացքում։ Նպատակն է փրկել որքան հնարավոր է շատ մեղուներ»,- հայտնել են գրասենյակից։

Տեղի բնակչությանը խորհուրդ է տրվել խուսափել տարածքից և մնալ առնվազն 183 մ հեռավորության վրա։

  • Կիսվել: