Ուկրաինայում հայտնել են ՌԴ ԶՈՒ 488-րդ մոտոհրաձգային գնդի «ոչնչացման» մասին
Ուկրաինայի զինված ուժերը ամբողջությամբ «ոչնչացրել են» ՌԴ ԶՈՒ Բրյանսկի շրջանից մոտոհրաձգային գունդը։ Այս մասին մարտի 12-ին Facebook-ում հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։
«12721 զորամասի 488-րդ գունդն (Կլինցի, Բրյանսկի շրջան) ամբողջությամբ ոչնչացվել է, փառք Ուկրաինայի զինված ուժերին»,- ասել է նա։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, խոսքը 488-րդ մոտոհրաձգային գնդի մասին է, որը տեղակայված է Կլինցի քաղաքում։ Գունդը ներառված է Ռուսաստանի Դաշնության 20-րդ գվարդիական համակցված բանակի 144-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի կազմում:
Այս նյութը հասանելի է նաևРусский