Ուկրաինայում չեն բացառում կործանված Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը
Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չէ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չէ»,- հայտարարել է նա Telegram-ալիքում: Նախագահն ընդգծել է, որ, հաշվի առնելով ԶԼՄ-ներում պետություների ղեկավարների արած վերջին հայտարարությունները, Կիեւը կոչ է անում միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Սակայն նա նաև ընդգծել է, թր որ Իրանը կարող էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված:
Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։