հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ինչո՞ւ է «Պոբեդայի» ինքնաթիռը Գյումրիում վայրէջք կատարելուց առաջ մանևրել երկնքում

Ինչո՞ւ է «Պոբեդայի» ինքնաթիռը Գյումրիում վայրէջք կատարելուց առաջ մանևրել երկնքում

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա–Գյումրի երթուղով, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում:
 
Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև օդանավը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Ինքնաթիռը կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
 
«Պոբեդա» ավիաընկերությունից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ օդանավի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։
 
«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,– հայտնեցին ավիաընկերությունից:
Հիշեցենք` «Պոբեդան» («Աերոֆլոտ» խմբի մաս) Ռուսաստանից Գյումրի ուղիղ չվերթեր է իրականացնում 2016 թվականից։

  • Կիսվել: