ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքների համար բեռներ տեղափոխող նավ խոցելու մասին
Ռուսաստանի զինված ուժերը ուրբաթ օրը Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված ծովային նավի։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ Օդեսայից 30 կմ հարավ՝ ծովային անցման հատվածում, խոցվել է չոր բեռնատար նավ, որն Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։
Այլ մանրամասներ չեն նհաղորդվում:



