Օլեշկիի բնակիչներին տարհանած չորս ինքնաթիռ վայրէջք է կատարել Գոմելում, նրանք Բելառուսից կտեղափոխվեն Ուկրաինա
Խերսոնի մարզի՝ ռուսական վերահսկողությոան տակ գտնվող Օլեշկի քաղաքի բնակիչներին տեղափոխող չորս ինքնաթիռ վայրէջք է կատարել Գոմելում: Բոլոր տարհանվածներն ուկրաինական պատվիրակության հետ Բելառուսից կտեղափոխեն Ուկրաինայի տարածք: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:
Բելառուսի «Բելտա» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Գոմելի օդանավակայանում տարհանվածների համար վրանային քաղաք է տեղակայվել:
Մարդկանց տարհանումը հնարավոր է դարձել հրադադարի ժամանակավոր ռեժիմի և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ու Հռոմի պապի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ:


