շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին

Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին

Իրանի Քեշմ կղզու հարավի բնակիչների երկու ձկնորսական մոտորանավակ ենթարկվել են անօդաչու թռչող սարքի հարձակման: Այս մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով երկու ձկնորս անհետ կորել են, ևս երկուսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել Քեշմ կղզուց 25 կմ դեպի հարավ, վիրավորներին տեղափոխել են կղզի: Անհետ կորածների որոնումները շարունակվում են:

  • Կիսվել: