Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա
Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Վլադիմիր Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու որոշումն անվանել է «սխալ» և «կարճատես»։
Նրա խոսքով՝ նման քայլերը ձեռնտու են Ռուսաստանին, որը շահագրգռված է Կիևի և Վարշավայի միջև տարաձայնությունների խորացմամբ։
«Ուկրաինան այլևս թույլ չի տա, որ այլ պետություններ թելադրեն իր պատմությունը և ցանկացած ոչ բարեկամական գործողության կպատասխանի հայելային ձևով։ Կիևը շարունակում է բաց մնալ երկխոսության համար և կարծում եմ, որ պատմական հարցերը պետք է քննարկվեն պատմաբանների կողմից, այլ ոչ թե օգտագործվեն քաղաքական նպատակներով»,- նշել է նա։



