ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի մասին փաստաթուղթը. Ումերով

Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել հրադադարի մասին փաստաթուղթը. Ումերով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանին է փոխանցել հրադադարի մասին փաստաթուղթը:

Նրա խոսքով՝ ռուսաստանցիները չորս օր ունեն իրենց հուշագիրը փոխանցելու համար:

Նշենք, որ Ուկրաինան ԱՄՆ-ին նախօրեին առաջարկներ էր ուղարկել Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ։ Ուկրաինայից հայտնել են, որ այդ հրադադարը պետք է լինի անվերապահ, որովհետև հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ։ 

՛՛Մնացած բոլոր փուլերը կորոշվեն այդ բանակցությունների ընթացքում՛՛,-հավելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Իր հերթին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանության նախարարից հետո առաջարկել է, որ Ռուսաստանը հրադադարի վերաբերյալ իր հուշագիրն անմիջապես փոխանցի Ուկրաինային:

՛՛Ինչու՞ սպասել մինչև երկուշաբթի։ Եթե ՌԴ-ն հուշագիր է մշակել, կարելի է այն անմիջապես փոխանցել՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Անդրեյ Սիբիգան:

  • Կիսվել: