Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Մոորը:
Նա նշել է, որ հարձակումը հետ է մղվել, ոչ ոք չի տուժել, ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են։
Նշենք, որ սա Տյումենի վրա ուկրաինական ԱԹՍ-ների առնվազն երկրորդ հարձակումն է։ Առաջինը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին։
Տյումենը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից գրեթե երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։



