կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ուկրաինան հաղորդել է Կրիվոյ Ռոգի և Պոլտավայի մարզի հրթիռակոծության մասին․ կա 2 զոհ և վիրավորներ

Ուկրաինան հաղորդել է Կրիվոյ Ռոգի և Պոլտավայի մարզի հրթիռակոծության մասին․ կա 2 զոհ և վիրավորներ

 Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը նախազգուշացրել են երկրի տարածքի մեծ մասում հրթիռային հարվածների վտանգի մասին։ Հարվածի տակ են հայտնվել Կրիվոյ Ռոգը և Պոլտավայի մարզը։ Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում 2 զոհի մասին։ Այս մասին  տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։

Օդային տագնապ է հայտարարվել, մասնավորապես, Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Օդեսայի մարզերում, այնուհետև այն տարածվել է Ուկրաինայի արևելյան, կենտրոնական և հյուսիսային այլ շրջանների վրա։

a2.jpg (71 KB)

Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հաղորդել են, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի մարզի Գոգոլևո բնակավայրին, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Ըստ Պոլտավայի մարզի իշխանությունների՝ հարվածի հետևանքով լիովին ավերվել է արդյունաբերական օբյեկտներից մեկի արտադրամասը։

Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական բանակը, «հարավային ուղղությունից կիրառելով մարտավարական ավիացիա», հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին։ Փլվել է 2 ամառանոց, ևս 5 ամառանոց՝ վնասվել։ Նաև այրվել է տնտեսական շինություն։ Տուժածներ չկան։

  • Կիսվել: