երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: 

Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում  մաքսային  սպասարկման և հսկողության  վարչության  «Գոգավան»  մաքսային  անցման  կետ  է  ժամանել  թեթև  մարդատար տրանսպորտային միջոց, որը   ՀՀ-ից  պետք է շարժվեր դեպի Վրաստան:

Մեքենան ենթարկվել է  մաքսային  զննության:

Տրանսպորտայինմիջոցի սրահի  հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների  համար  նախատեսված պլաստմասե հարմարանքներն  ապամոնտաժելուց  հետո հանտնաբերվել  են մաքսային  հսկողությունից  թաքցված ապրանքներ ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր: Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր  քաշը կազմել է  3 կգ 319  գրամ, որից  540 գրամը ոսկենման  մետաղից  են եղել, իսկ  2779 գրամը` սպիտակ ոսկուն  կամ արծաթին  նմանվող  մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

  • Կիսվել: