չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Կիևը պաշտպանական համատեղ արտադրություն կսկսի։

Զելենսկու խոսքով՝ Ֆրեդերիկսենի հետ անդրադարձել են նաև Ուկրաինայի զինված ուժերին Կոպենհագենի հետագա աջակցությանը։

«Յուրաքանչյուր երկիր, որն այժմ անկեղծորեն օգնում է Ուկրաինային, կարող է ակնկալել փոխշահավետ գործընկերություն»,- շեշտել է Զելենսկին, հավելել՝ Ուկրաինան ցանկանում է նպաստել Եվրոպայի ամրապնդմանը։

  • Կիսվել: