Ուկրաինան երրորդ անգամ պայթեցրել է Ղրիմի կամուրջը․ Լուսանկար
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր հատուկ գործողություն է իրականացրել և երրորդ անգամ պայթեցրել Ղրիմի կամուրջը՝ այս անգամ ջրի տակից:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ղրիմի կամրջին երրորդ հարվածը: Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 04:44-ին: Պայթյունի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը և այժմ օբյեկտը գտնվում է վթարային վիճակում:
Գործողությունը պատրաստվել է մի քանի ամիս: Նշվում է, որ զոհեր չկան: